Բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել. այրվել է 1000 քմ բուսածածկ տարածք և 20 ծառ
Այսօր Երևանի Բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել:
Ըստ Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայության տեղեկատվության՝ ժամը 13.50-ին ահազանգ է ստացվել, որ այգում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.09-ին, մարվել` 14.27-ին: Այրվել է 1000 քմ բուսածածկ տարածք և 20 ծառ:
Ինչպես Tert.am-ին հայտնեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ:









