Ավտովթար՝ Ալավերդիում. «Կամազ»-ը գլորվել է ձորը (լուսանկարներ)

23:23 • 24.04.12

Այսօր՝ ապրիլի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Ալավերդիում:

Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13.00-ի սահմաններում Ալավերքի քաղաքի Մադան թաղամասում 61-ամյա Սանասար Օսյանը, վարելով «Կամազ 5511» մակնիշի 394 ՍԼ 38 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և գլորվել ձորը:

Վթարի հետևանքով մարմնական վնասվածքներով «Ալավերդի» բժշկական կենտրոն է տեղափոխվել «Կամազ»-ի ուղևորը՝ 61-ամյա Գառնիկ Էվոյանը:

Դեպքի վայր են մեկնել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի տեսուչները՝ հրամանատար Վարդան Նարգիզյանի և նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Արա Գրիգորյանը:

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ հետաքննիչ Մխիթար Գիշյանը:

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի