Քիմ Քարդաշյանը կոչ է արել համախմբվելու և հիշելու 1,5 մլն զոհերին
Ամերիկահայ մոդել, ռեալիթի շոուների սկանդալային աստղ Քիմ Քարդաշյանը Twitter սոցիալական կայքում տարածել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր ուղերձը` կոչ անելով համախմբվելու և հիշելու 1,5 մլն զոհերին:
Քարդաշյանը մասնավորապես գրել է. «Եկեք այսօր բոլորս համախմբվենք ու հիշենք այն 1,5 մլն մարդկանց, որոնք կոտորածի ենթարկվեցին Հայոց ցեղասպանության ընթացքում: Ապրիլի 24, 1915, ԵՐԲԵՔ ՉՄՈՌԱՆԱԼ» (Today lets all stand together & remember the 1.5 million people who were massacred in the Armenian Genocide. April 24th, 1915. #NEVERFORGET):
Հայտնի է, որ իր յուրաքանչյուր tweet-ի համար Քարդաշյանը 10,000 դոլար է ստանում: Ցեղասպանության կապակցությամբ այս tweet-ի և հոնորարի մասին ամերիկյան ԶԼՄ-ները լռում են:
Այս առիթով Huffington Post-ը նկատում է, թե Քիմը հազվադեպ է նման լուրջ թեմաներով հրապարակումներ` փոսթեր, անում:









