Չեմ վարանի պնդել, որ այն ինչ վերապրել են հայերը, Ցեղասպանություն էր. Ռաֆաել Մեդոֆֆ
Jerusalem Post պարբերականի խմբագիր Ռաֆաել Մեդոֆֆն իր խմբագրականում հրապարակել է մի հոդված, որում կոչ է արել ԱՄՆ նախագահ Օբամային ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Ստորև ներկայացնում ենք այդ հոդվածից մի հատված.
«Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատում իմ գտնվելու տարիներին, ասել եմ , որ ԱՄՆ-ն պետք է հրապարակավ ճանաչի այն փաստը, որ Թուրքիան ցեղասպանություն է իրագործվել հայերի նկատմամբ: Նախագահները, անշուշտ, բախվում են ճնշումների ու նկատառումների, և ես ինքս՝ սենատում գտնվելու իմ առաջին տարիներին, գերադասում էի օգտագործել «Մեծ Եղեռն» հայկական տերմինը, քան «Ցեղասպանություն» բառը՝ ելնելով Թուրքիայի առարկությունների նկատմամբ նրբանկատությունից: Բայց ժխտելով Ցեղասպանության փաստը, մենք ճանապարհ ենք հարթում ապագա ցեղասպանությունների համար, սակայն ես չեմ ուզում լինել դրա մասնակիցը: Այս պահից ի վեր, ես չեմ վարանի պնդել, որ այն ինչ վերապրել են հայերը, Ցեղասպանություն էր» - գրել է Մեդոֆֆը:









