Թուրքական կազմակերպությունները կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

17:01 • 24.04.12

Թուրքիայում «Մարդու իրավունքների կազմակերպությունը» Ստամբուլում ցույց է կազմակերպել` պահանջելով ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:

 

Թուրքական իսլամական ստեղծագործությունների թանգարանի առջև տեղի ունեցած ակցիայի վայրը պատահական չի ընտրվել. Օսմանյան կայսրության տարիներին թանգարանի կառույցը բանտ է եղել: Հենց այստեղ էլ Հայ մտավորականներին աքսորելու վճիռն այստեղ է կայացվել:

 

Հավաքված ցուցարաները պաստառներ են պարզել, որոնց վրա գրաված է եղել «1915-ը ցեղասպանություն էր», «Ցեղասպանությունը մարդկության դեմ հանցանք է» և այլն:
 

«Մարդու իրավունքների կազմակերպությունը» անդամ Մերալ Չըլդըրն այսօր ընթերցել է Կիլիկիան կաթողիկոսությանն ուղղված  նամակը, որում մասնավորապես ասված է «Պոլսի մտավորականների ձերբակալության 97-րդ տարելիցն է: 1915 թ.-ի այս օրը սկսված ձերբակալություններով սկսվեց Հայոց Ցեղասպանությունը և պատմական Արևմտյան Հայաստանում տեղակայված Կիլիկիան կաթողիկոսությունը իրեն պատկանող հողերից աքսորվեց, կորցրեց իր մշակությային և սոցիալական նշանակությունն ու Բեյրութ ուղարկվեց: Մենք այս նամակն ձեզ հղելով ուզում ենք տեղեկացնել, որ համոզված ենք` ձեր կաթողիկոսության տեղն այս հողերում է»,- ասվել է նամակում:
 

Ավելի ուշ խումբը քայլել է դեպի փոստային բաժանմունք և նամակն ուղարկել Կիլիկիայի կաթողիկոսությանը: