Ռուսաստանում կալանավորվել է 1 մլն դոլար կաշառք ստանալու մեջ կասկածվող գնդապետ Սանդրուկյանը (տեսանյութ)
ՌԴ մայրաքաղաքի Մեշանսկի դատարանը արտոնել է ՌԴ ՆԳՆ Կենտրոնական դաշնային շրջանի տրանսպորտային քննչական բաժնի ղեկավար Էդուարդ Սանդրուկյանին, ով մեղադրվում է դրամաշորթության մեջ, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Դատարանը քննչական բաժնի միջնորդության հիման վրա Էդուարդ Սանդրուկյանի ձերբակալության որոշում է կայացրել», - հայտնել է Մոսկվայի Մեշանսկի դատարանը մամուլի քարտուղար Յուլյա Կատաևան:
Գործակալությունը հաղորդում է, որ Մոսկվայի քննչական գերատեսչության ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինի տեղեկացմամբ, ՌԴ ՆԳՆ Կենտրոնական դաշնային շրջանի տրանսպորտային քննչական բաժնի ղեկավար Էդուարդ Սանդրուկյանը կասկածվում է 900 հազար դոլար կաշառք ստանալու մեջ:
Դատարանի որոշմամբ, ոստիկանության գնդապետը նախնական կալանքի տակ կմնա երկու ամիս, քանի դեռ քննչական գործողություններ են անցկացվում:
Գնդապետը հրաժարվել է կաշառակերության մեղադրանքին իր ներգրավվածությունը մեկնաբանելուց:
Դատարանում նա միայն լռություն էր պահպանում, հաղորդում է Life News-ը:
Սանդուկյանի դատապաշտպանը, մեկնաբանելով տեղի ունեցածը, նշել է, որ դա սադրանք է:
«Այս ամենը սադրանք է: Դեռ ժամանակը չէ, բայց մենք անպայման կբարձրաձայնենք անունները և դեմքերին, ովքեր մասնակից են այդ սադրանքին: Իմ պաշտպանյալը իր մեղքը չի ընդունում: Այս բոլորը մեկ մարդու ձեռքի գործ է, այսպես կոչված հանցակցի, ով ցանկանում է իր մեղքը Սանդրուկյանի վրա բարդել», - ասել է դատապաշտպան Վլադիմիր Սերգեևը:
Գնդապետ Սանդրուկյանը ձերբակալվել է ապրիլի 22-ին սեփական տանը: Նրա նախկին ենթական, իսկ ներկայում՝ ոստիկանության գնդապետ, գործարարներից, ովքեր ցանկանում են Ռուսաստանում սեփական բիզնես հիմնել` 900 հազար ԱՄՆ դոլար կաշառք է բերել, որը միայն առաջին մուծումն էր: Ընդհանուր առմամբ, քննության վարկածով, Սանդրուկյանին պետք է փոխանցվեր 6 մլն ԱՄՆ դոլար:









