Սուդանը Հարավային Սուդանին պատերազմ է հայտարարել

17:39 • 24.04.12

Այսօր Հարավային Սուդանի նախագահ Սալվա Կիիրը ասել է, որ Սուդանն իր երկրին պատերազմ է հայտարարել: Այս մասին գրում է Alarabia-ն:

 

Շեշտվում է, որ Հարավային Սուդանի նախագահը այս հայտարարությունը արել է Չինաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում, որը երկար ժամանակ եղել է Խարթումի դաշնակիցը: