Վարչապետը սփյուռքահայ գրողների է ընդունել

16:31 • 24.04.12

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայից, Լիբանանից, Կիպրոսից և Իսրայելից ժամանած սփյուռքահայ մի խումբ գրողների, ովքեր Երևանում մասնակցել են հայ գրողների համահայկական 6-րդ համաժողովին: Այս մասին տեղեկանում են Կառավարության տարածած հաղորդագրությունից։


Զրուցակիցները քննարկել են Սփյուռքում հայապահպանությանը, սփյուռքահայության շրջանում մայրենի լեզվի հետագա տարածմանը և գրականությանն առչնվող հարցեր:

Սփյուռքահայ գրողները պատրաստակամություն են հայտնել հետագայում ևս գործել որպես մայրենի լեզվի դեսպաններ՝ ի նպաստ արտերկրում հայ գրականության ժառանգության պահպանման և զարգացման:


Ավելի վաղ, սփյուռքահայ մի քանի գրողներ արտերկրում հայապահպանությանը նպաստելու համար արժանացել են վարչապետի հուշամեդալների: