Տիմոշենկոն հացադուլ է անում

19:35 • 24.04.12

Ուկրաինայի նախկին վարչապետ, ազատազրկման դատապարտված Յուլյա Տիմոշենկոն հացադուլ է հայտարարել, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով Տիմոշենկոյի փաստաբան Սերգեյ Վլասենկոյին:

Փաստաբանը հայտնել է, որ Տիմոշենկոն նման քայլով իր դժգոհությունն է հայտնում այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է երկրում, և այն վերաբերմունքի, որը ցուցաբերվում է իրեն Խարկովի բանտում:

Վլասենկոյի խոսքով` Տիմոշենկոյին հատկապես զայրացրել է իր կամքին հակառակ տեղափոխումը հիվանդանոց (ապրիլի 20-ին) : Փաստաբանը հայտնել է, որ դատաբժշկական փորձագետը տեղափոխման ժամանակ Տիմոշենկոյի մոտ հայտնաբերել է լուրջ վնասվածքներ: «Նրա ձեռքերին կապտուկներ կան, մեծ հեմատոմա կա որովայնի շրջանում, որը մինչ այսօր երևում է, չնայած արդեն անցել է 4 օր»,- ասել է Վլասենկոն:

Տիմոշենկոն դատապարտվել է 7 տարվա ազատազրկման` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: