Երիտասարդը միզել է էլեկտրակայանի վրա. Թումանյանը հոսանքազրկվել է, ինքը՝ տեղափոխվել հիվանդանոց

22:23 • 24.04.12

Այսօր՝ ապրիլի 24-ին, ժամը 21.30-ից հոսանքազրկվել են Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոցի մի քանի բնակելի շենքեր ու շինություններ:

Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.35-ի սահմաններում Բաղրամյան 14 շենքի բնակիչ, 29-ամյա Վահե Ասատրյանը բնական կարիքները հոգալու նպատակով մտել է Թումանյան 27 շենքի մուտքերից մեկը և փորձել միզել էլեկտրակայանի վրա:

Հարևանները Գ.Շամշյանին պատմել են, որ լսեցին ուժեղ պայթյուն, և միանգամից թաղամասի լույսերը հանգեցին. «Մեկ էլ էն տեսնենք, որ մի երիտասարդի տաբատը բացած վիճակում, երես-մերեսը այրված տեղափոխեցին»:

Գ.Շամշյանը հայտնում է, որ նրան տեղափոխել են Այրվածքաբանության կենտրոն: Այնտեղ ֆոտոլրագրող Գ.Շամշյանին պատմել են. «Էդ տղեն, ինչ ուներ, չուներ, ոնց որ վառվել ա, բայց ոչինչ: Բժիշկները միջամտել են և այնքան էլ լուրջ չեն այրվածքները»: Կեսկատակ-կեսլուրջ էլ ասում էին. «Խեղճ տղեն չի կարողացել մինչև վերջ դատարկվի»:

Քիչ առաջ Թումանյան 27 շենքից հեռացան էլեկտրացանցի աշխատակիցները, ովքեր մեկ ժամվա ընթացքում շուտափույթ վերացրին վթարը:

Փաստի առթիվ ոստ Կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստում