ՊՆ «Կամազը» շրջվել է, զինծառայողը մահացել է

17:54 • 24.04.12

Այսօր ապրիլի 24-ին ժ 13-ի սահմաններում Դիլիջան–Վանաձոր ավտոճանապարհի Թեժ լեռ կոչվող դաշտամիջյան ճանապարհի 6-րդ կմ հատվածում տեղ է ունեցել ավտովթար։ Ինչպես, Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող 42-ամյա Արսեն Աքելյանը վարելով «Կամազ 4310» մակնիշի ՊՆ–2181–Տ համարանիշի ավտոմեքենան նշված հատվածում շրջվել է։ Վիրավոր վիճակում նրան տեղափոխել են զինվորական հոսպիտալ, որտեղ էլ մահացել է։ Փաստի առթիվ քննությունը վարում է Զինվորական դատախազությունը։