Բախվել են «ԳԱԶԵԼ»–ը և «ՎԱԶ-2121»–ը. կա մեկ տուժած

09:31 • 25.04.12

Ապրիլի 24-ին՝ ժամը 17.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 54-րդ կմ-ին, իրար են բախվել «ԳԱԶԵԼ» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ։

 

Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ վթարի հետևանքով «ԳԱԶԵԼ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն: