Ավտովթար Արարատի մարզում. կա երկու տուժած
Արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 24-ին, ժամը 17.00-ին «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի-Դաշտաքար ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում «Ուազ 31519» մակնիշի 26 ԼՕ 213 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրյա արգելապատնեշին՝ վնասելով գազատար խողովակի հենասյունը:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` շտապօգնության աշխատակիցները վարորդ` 1991 թ. ծնված Վարազդատ Ալոյանին և ուղևոր` 1993 թ. ծնված Ռուբիկ Ասատրյանին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացրել են Վեդի քաղաքի հիվանդանոց:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:









