«Արմենիա փրոդաքշն մոլիբդեն»–ում պայթյունից տուժածների վիճակում դրական դինամիկա է գրանցվել

10:26 • 25.04.12

«Արմենիա փրոդաքշն մոլիբդեն» ընկերության արտադրության տարածքում ապրիլի 24-ին տեղի ունեցած պայթյունից տուժածներից երկու աշխատակից՝ 25- ամյա Վարազդատ Հակոբյանը և 35-ամյա Մելիք Կարապետյանը, որոնք գտնվում էին «ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի» վերակենդանացման բաժանմունքում գտնվում, տեղափոխվել են բժշկական բաժանմունք:


Tert.am–ի հետ զրույցում «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի» բուժող բժիշկ Հակոբյանն ասաց, որ տուժածների վիճակում արձանագրվել է դրական դինամիկա:


Նրանցից մեկը ստացել էր մարմնի մակերեսի 60 տոկոսի , իսկ մյուսը՝ 20 տոկոսի այրվածքներ գումարած վերին շնչուղիների այրվածքները:


Հիշեցնենք, որ կենտրոնում գտնվող մյուս երկու անձանց վիճակը միջին ծանրության է, և նրանք բոլորը ստացել են 2-4–րդ աստիճանի այրվածքներ: