Եվրոպայի խորհրդի դիտորդին Ադրբեջանը մուտքի արտոնագիր չի տրամադրել
Եվրոպայի խորհրդի քաղաքական բանտարկյալների հարցերով դիտորդ Քրիստոֆ Շտրեսսերը հայտարարել է, որ դադարեցնում է Ադրբեջանի վիզա ստանալու իր փորձերը, քանի որ Բաքուն հերթական անգամ մերժել է այն տրամադրել, հաղորդում է BBC գործակալությունը:
Դիվանագետը, BBC-ի ադրբեջանական ծառայությանը հաղորդել է, որ Բաքու էր հրավիրվել այս տարվա մարտին, սակայն միայն «քաղաքական բանտարկյալ» եզրույթի պարզաբանմանը նվիրված կոնֆերանսային մասնակցելու նպատակով, ինչը նա անընդունելի է համարել:
Քրիստոֆ Շտրեսսերի խոսքերով, Եվրոպայի խորհրդի գործունեությանը նման կերպով խոչընդոտումը անհավատալի հազվադեպ երևույթ է, նշելով որ ադրբեջանական կառավարությունը կարող է սաբոտաժի ենթարկել իր աշխատանքը:
Քաղաքական բանտարկյալների հարցերով դիտորդի աշխատանքի պայմաններով պայամանավորված` Շտրեսսերն իրավունք ունի ազատազրկման վայրեր այցելել և հանդիպել մարդկանց, ում ազատազրկումը կարող է կասկած կարուցել քաղաքականացված լինելու համգամանքով:









