Սարատովի շրջանում անսարքության պատճառով կանգնեցվել է տեղի ատոմակայանը

00:56 • 25.04.12

Ռուսաստանի Սարատովի շրջանի Բալակովսկի ԱԷԿ-ի 3-րդ էներգոբլոկը երեքշաբթի անջատվել է ցանցից, չծրագրված վերանորոգում անցկացնելու համար, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով կայանի հասարակայնության հետ կապերի կենտրոնին:

«Ապրիլի 24-ին, ժամը 19.18 Բալակովսկի ատոմակայանի թիվ երեք էներգոբլոկի էլեկտրատեխնիկական սարքավորումների համակարգում անսարքություն է հայտնաբերվել: Էներգոբլոկը ցանցից անջատվել է և ռեակտորի հզորությունը բեռնաթափվել է համապատասխան ծրագրային ալգորիթմերին», - նշել է ԱԷԿ-ի մամուլի պատասխանատուն:

Միջադեպի գնահատականը միջազգային «INES» սանդղակից դուրս է, որը նշանակում է, որ անվտանգությանը զգալի սպառնալիք չկա, նշել է ԱԷԿ-ի ներկայացուցիչը:

«Բալակովսկի ԱԷԿ-ի տեղակայման շրջանում ռադիացիոն իրավիճակը անփոփոխ է: Ռադիացիոն ֆոնի ցուցանիշը համապատասխանում է Ռուսաստանի եվրոպական մասին բնորոշ բնական ցուցանիշին», - պատմել է զրուցակիցը:

 

Балаковская АЭС