Արջերն` ուղիղ եթերում. տեսանյութ

12:03 • 25.04.12

Փենսիլվանիայի Սքրենթոն քաղաքի տեղական WNEP հեռուստալիքով եղանակի տեսության ուղիղ եթերի հեռարձակման ընթացքում երեք արջ ներխուժել է նկարահանման բացօթյա տաղավար, գրում է Daily Mail-ը:

 

Մեկնաբանները, տեսնելով անկոչ հյուրերին, խուճապի են մատնվել և լքել տաղավարը: Արջերը համառորեն չեն հեռացել, մինչև որ բարձր ահազանգը չի հնչել`վախեցնելով նրանց և ստիպելով փախչել: