Ամերիկացիների հերթական արկածները. այժմ էլ Բրազիլիայում մարմնավաճառի են ծեծել

09:41 • 25.04.12

Ամերիկյան ռազմական գերատեսչության ղեկավար Լեոն Պանետան հաստատել է բրազիլական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, համաձայն որի` այդ երկրում ԱՄՆ դեսպանատան անվտանգության աշխատակիցները մարմնավաճառի են ծեծել, այնուհետև դուրս նետել նրան ընթացող մեքենայից, հայտնում է Reuters-ը:


Պանետայի խոսքով` միջադեպի մասնակիցները «խստագույնս պատժվել են»:


Որոշ լրատվամիջոցների համաձայն` մարմնավաճառը, ընկնելու հետևանքով, վնասել է անրակը:


Օրեր առաջ նման մի միջադեպ էլ տեղի էր ունեցել Կոլումբիայում, որտեղ Ամերիկաների գագաթնաժողովին մասնակցելու համար ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցին սպասելիս` ամերիկյան գաղտնի գործակալները որոշել էին «զվարճանալ» մարմնավաճառների հետ, սակայն «գցել» էին նրանց` չտալով գումարը: Միջադեպի հետևանքով նրանցից մի քանիսը մնաց գործազուրկ: