Գլենդելի հայերը հարգանքի տուրք են մատուցել Եղեռնի զոհերի հիշատակին Ալեքս թատրոնում

10:21 • 25.04.12

Երեկ Գլենդելի Ալեքս թատրոնում անցկացվել է Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Այս մասին հայտնում է glendalenewspress-ը:


«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ պետք է ներկա գտնվի Ցեղասպանությանը նվիրված գոնե մեկ միջոցառման՝ հիշելու և հարգանքի տուրք մատուցելու համար», - ասել է Արմինե Ասլանանը՝ միջոցառման 1,400 մասնակիցներից մեկը:

 

 

Հրավիրվածների շարքում էր նաև Քիմ Քարդաշյանը, ում անձամբ հրավիրել էր Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Արա Նաջարյանը: Սակայն ոչ Նաջարյանը, ոչ էլ Քարդաշյանը չեն կարողացել ներկա գտնվել միջոցառմանը, փոխարենը ուղարկել են մի տեսանյութ:

 

 

Ներկա է եղել նաև կոնգրեսական Ադամ Շիֆը`, ով ժամանել էր Վաշինգտոնից, որպեսզի մասնակցեր Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մի շարք միջոցառումներին:

 

 

«Դա շատ հանդիսավոր պահ է», - ասել է նա:

 

 

Միջոցառմանը մասնակցել են նաև Կանադայի խորհրդի անդամ Ջիմ Կարիգիաննիսը և ռեժիսոր Էրիկ Նազարյանը:
Նազարյանը և խորհրդի անդամ Րաֆֆի Մանուկյանը նշել են, որ ցեղասպանության տարելիցին նվիրված այս միջոցառումը խորհրդանշում է Ճանաչման համար մղվող պայքարը:

 

 

«Գնալով մեր պայքարը ավելի է հզորանում» - ասել է Նազարյանը:

 

 

Մանուկյանը, Շիֆը և մյուսները նշել են, որ իրենք հիասթափված են նախագահ Օբամայի ելույթից, ով հայերի ջարդերի «փաստերի ճանաչման» կոչ էր արել միայն, այլ ոչ Ցեղասպանություն էր որակել: