Գերմանացի ուսանողները online մատաղ կանեն (լուսանկարներ)

08:54 • 25.04.12

Բեռլինում երկու ուսանող, որոնցից մեկը իրանցի է, ցանկանում են առցանց մատաղ անել... հանուն արվեստի:
Նրանք նախատեսում են անպաշտպան կենդանուն գլխատել տնային պայմաններում ստեղծված գիլյոտինով իրենց արտ նախագծի շրջանակներում, որը կոչվում է «Ժողովրդավարության շուրջ ստեղծված ներկայիս հանգամանքները ներկայացնող էքսպերիմենտ»:

 

Առայժմ նրանք քվեներ են հավաքում նախագծի իրականացման-չիրականացման օգտին: Քվեարկությունը կտևի մինչև մայիսի կեսը: Արդեն իսկ 200 հազ մարդ մասնակցել է քվեարկությանը:

 

Ուսանողները պնդել են, որ «արվեստի զոհը» ցավ չի զգա իրենց վարդագույն-նարնջագույն-դեղին գիլյոտինից: Ըստ հեղինակների` գիլյոտինի գույները ներկայացնում են մեր իսկ հասարակությունը` «գունագեղ, բայց և մահացու»:

 

Գերմանիայում առանց պատճառի կենդանու սպանությունը հանցանք է համարվում, որի համար մինչև 3 տարվա ազատազրկում է սպառնում:
 

Sick: The students have put their project to a public vote to decide whether the defenceless lamb is killed on the internet

Artists Rouven Materne and Iman Reza have so far received over 200,000 public votes as to whether they should kill the lamb live online

The two German artists said they painted their guillotine in bright colours to reflect the 'colourful and deadly' nature of society