Վերջույթներից զրկված ֆրանսիացին պատրաստվում է լողալ աշխարհի շուրջ (տեսանյութ)

12:37 • 25.04.12

Ֆրանսիացի լողորդ Ֆիլիպ Կրուազոն, ով զրկված է բոլոր վերջույթներից նախատեսում է լողալ աշխարհի շուրջը, տեղեկացնում է բրիտանական «Թելեգրաֆ»-ը:

 

Ավտոպատահարի հետևանքվ հաշմանդամ դարձած լողորդն այս քայլով ցանկանում է ուղերձ հղել աշխարհին:

 

Իր օգնական Արնո Չեսերիի հետ իրականացվելիք շրջագայությունից առաջ Ֆիլիպը հայտարարել է. «Մենք պատրաստվում ենք մեր շրջագայության ժամանակ միմյանց «կապել» աշխարհի բոլոր մայրցամաքները, մենք` 2 փոքր մարդիկ պատրաստվում են կամուրջ ստեղծել մայրցամաքների միջև: Սա նշանակում է, որ բոլորս միմյանց շատ մոտ ենք ու եթե որոշ մարդիկ ունեն այլ քաղաքական հայացքներ կամ մաշկի տարբեր գույներ, միևնույն է, մենք բնակվում ենք այս մոլորակում»:

 

Տեղեկացնենք, որ մի քանի օրից մեկնարկող շրջագայությունը կավարտվի օգոստոսին: