Հայտնի են աշխարհի ամենավատ սիրեկանները

10:30 • 25.04.12

Եվրոպական C-Date ծանոթությունների պորտալի հետազոտողները հարցում են անցկացրել` պարզելու համար` ովքեր են աշխարհի ամենավատ ու ամենալավ սիրեկանները: Հարցմանը մասնակցել է Եվրոպայի ու Բրազիլիայի 18-50 տարեկան 5.670 բնակիչ:

 

Արդյունքների համաձայն` Շվեյցարիայի թե կին, թե տղամարդ բնակիչները զբաղեցրել են լավագույն սիրեկանների վերջին հորիզոնականը: Հարցման մասնակիցների ընդամենը 4%-ն է նրանց համարել լավ սիրեկան, հայտնում է Utro.ru-ն:


Շվեյցարացիների 27% տղամարդիկ ու 31% կանայք խոստովանել են, որ սեռական հարաբերությունների ժամանակ մեծերի համար նախատեսված խաղալիքներ են օգտագործում, իսկ 23% -ն էլ` նկարահանում գործընթացը:

 

Հարցված շվեյցարացիների կեսը նաև խոստովանել է, որ հարաբերությունների ժամանակ մտածում է այլ մարդու մասին, իսկ 47%-ն էլ հայտնել է, որ մեկօրյա հարաբերություն է ունեցել: Սա պակաս է շվեդների (55%) և էլ ավելի քիչ իտալացիների (24%) ցուցանիշերից:

 

Ինչ վերաբերում է շվեյցարացիների` սիրով զբաղվելու հաճախականությանը, ապա պարզվել է, որ միջինը դա տեղի է ունենում շաբաթական մեկ անգամ, և միայն յուրաքանչյուր 5-րդ շվեյցարացին է «դրանով» զբաղվում ամեն օր:

 

Պորտալի հետազոտողները պարզել են նաև լավագույն սիրեկաններին: 25-ական տոկոս ձայներով` լավագույններն են բրազիլացի տղամարդիկ և իտալուհի կանայք: