Ռումինացի ոստիկանը տուգանել է մերկ աղջկան միայն սաղավարտ չկրելու համար

10:54 • 25.04.12

Ռումինական Կոնստանտա քաղաքի ոստիկանության մի աշխատակից մերկ մոտոցիկլիստուհուն միայն անվտանգության սաղավարտ չկրելու համար է տուգանել, տեղեկացնում է Orange.co.uk կայքը:

 

Թեև կինն ամբողջությամբ մերկ է եղել, ոստիկանը տուգանել է նրան միայն սաղավարտի համար: Բացատրական զրույցից հետո ոստիկանը ազատ է արձակել մերկ մոտոցիկլիստուհուն, ով դրանից հետո հագել է անվտանգության սաղավարտն ու շարունակել ընթացքը մերկ վիճակում: