Օբամայի վրա յոգուրտ են թափել
Երեկ ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում մի ռեստորանի դիմաց նախագահ Բարաք Օբամայի վրա յոգուրտ են թափել, տեղեկացնում է CBS-ը:
Ինչպես գրել է Սպիտակ տան աշխատակից Մարկ Նոլլերն Twitter-ի իր էջում` այն աղջիկը, որի ձեռքից պատահականորեն ընկել է յոգուրտի տարան, ներողություն է խնդրել Օբամայից:
Օբաման նրան ասել է.«նախագահի վրա յոգուրտ թափելով ուրիշներին պատմելու բան կունենաս»: Ի պատասխան այս խոսքերին, աղջիկն ասել է, որ շատ է ամաչում կատարվածի համար:









