Պակիստանը հաջողությամբ փորձարկել է միջուկային մարտագլխիկով բալիստիկ հրթիռը

10:33 • 25.04.12

Այսօր Պակիստանը հաջողությամբ փորձարկել է «Շահին» բալիստիկ հրթիռը, որը կարող է կրել միջուկային մարտագլխիկ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Պակիստանի DawnNews հեռուստաընկերությանը:

 

Լրատվամիջոցների տեղեկացմամբ` «Շահին» հրթիռը կարող է խոցել թիրախները մեկնարկային կետից մինչև 800կմ հեռավորության վրա:

 

Նշվում է, որ որ այս փորձարկումն ինչ-որ չափով Պակիստանի պատասխանն է Հնդաստանին, որը մեկ շաբաթ առաջ փորձարկել էր մինչև 5 հազ կմ հեռահարությամբ «Ագնի 5» հրթիռը:

 

Նշվում է, որ Իսլամաբադն անհանգստացած է այն փաստով, որ Հնդկաստանը «Ագնի 5»-ի փորձարկումից հետո միացավ մեծ հառահարությամբ բալիստիկ հրթիռներ ունեցող երկրներին` Ֆրանսիային, Ռուսաստանին, ԿԺԴՀ-ին, ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային: