Բախումներ Ֆիլիպիններում. 15 զինվորական է զոհվել

12:28 • 25.04.12

Ֆիլիպինների հյուսիսում կոմունիստ ապստամբների հարձակման հետևանքով առնվազն 15 զինվոր է զոհվել, ևս 2 քաղաքացի վնասվածքներ են ստացել, հաղորդում է Associated Press-ը:

 

Ավելի վաղ Նորվեգիայի միջնորդությամբ ապստամբների և իշխանությունների միջև արդեն 43 տարի շարունակվող հակամարտության լուծմանն ուղղված բանակցությունները էին ընթանում, սակայն դրանք դադարեցվեցին, երբ անցյալ տարի Ֆիլիպինների իշխանությունները հրաժարվեցին ազատ արձակել գերեվարված մի քանի ապստամբների: