Արբանյակից արված լուսանկարները բացահայտել են, որ Սիրիան խախտում է «Անանի նախագիծը»

01:13 • 25.04.12

Սիրիայի իշխանությունները բնակավայրերից ծանր տեխնիկան դուրս չեն բերել, և դրանով խախտել են ավելի վաղ ընդունված երկրում իրավիճակի կարգավորման պլանը, որը առաջարկվել էր ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի կողմից, այս մասին երեքշաբթի հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Անանի ներկայացուցչին:

Այն մասին, որ Սիրիայի քաղաքներում դեռևս ծանր տեխնիկա է մնացել, վկայում են արբանյակների միջոցով կատարված լուսանկարները:

Անանի ներկայացուցիչը նաև ավելացրել է, որ չնայած հրադադարի համաձայնագրին՝ սիրիական զինծառայողները կրակում են խաղաղ բնակչության վրա:

Նա նաև նշել է, որ Քոֆի Անանը մտադիր է Սիրիայի իրավիճակի վերաբերյալ զեկույց ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ-ի այսօրվա նիստին: