Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Սիրիայում
Հայոց Մեծ Եղեռնի 97-ամյակի կապակցությամբ երեկ Դամասկոսի առաջնորդանիստ Սբ. Սարգիս Եկեղեցում մատուցվել է սուրբ պատարագ, ապա հոգեհանգստյան կարգ Ցեղասպանության հուշարձանի մոտ, որից հետո սգո արարողության մասնակիցներն ուղևորվել են Դամասկոսի հայոց գերեզմանատուն` ուր գտնվում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը:
Ըստ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդագրության՝ հուշահամալիրում Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը և դեսպանության անձնակազմը ծաղկեպսակ են զետեղել Եղեռնի զոհերի հուշարձանին:
Արարողությանը մասնակցել են բազմաթիվ սիրիահայեր, Հայաստանի քաղաքացիներ, լրագրողներ, հասարակական գործիչներ:
Նույն օրը Սիրիայում ՀՀ դեսպանություն են այցելել սիրիահայ համայնքի երեք համայնքապետերը, համայնքի կուսակցական և միութենական ղեկավարները, գաղութի ներկայացուցիչները և գրառում են կատարելն ոգեկոչման հուշամատյանում:










