Մառախուղի պատճառով Բաթումիից բոլոր չվերթերը հետաձգվել են
Մառախուղն արդեն երկրորդ օրն անընդմեջ անհնար է դարձնում Բաթումիի միջազգային օդանավակայանից դեպի Ռուսաստան ու այլ երկրներ չվերթերը, հայտնում է vz.ru-ն:
Այս գիշեր ուղևորները միկրոավտոբուսներով Բաթումիից տեղափոխվել են Թբիլիսի, որտեղից էլ ինքնաթիռներով կմեկնեն իրենց ցանկացած ուղղությամբ:
Բաթումիի օդանավակայանից չվերթեր են իրականացվում Մոսկվա, Բաքու, Կիև, Թել Ավիվ, Մինսկ, Ստամբուլ, Թեհրան: Այն կարող է տարեկան ընդունել 600 հազ մարդու:









