Հազվագյուտ բրիտանական մետաղադրամը վաճառվել է 1.15մլն դոլարով

12:53 • 26.04.12

ԱՄՆ-ի Կալիֆորնիայի «Հերիթեյջ» աճուրդի տանը 1.15մլն դոլարով վաճառվել է 1792թ.-ին հատված բրիտանական 1 փեննիանոց մետաղադրամը, տեղեկացնում է «Ֆոքս Նյուզ»-ը:

 

Աճուրդի տան ներկայացուցչի խոսքերով` այս յուրահատուկ նմուշից աշխարհում ընդամենը 14 հատ կա:

 

«Հատումից 220 տարի անց մենք կարող ենք վստահորեն ասել, որ 1 փեննիանոց մետաղադրամից մինչ օրս 14 նմուշ է հայտնաբերվել»,- ասել է աճուրդի տան ներկայացուցիչը, հավելելով որ, երբեք այս մետաղադրամը շրանառության մեջ չի մտցվել: 

 

Փեննիի նոր սեփականատիրոջ անունը չի նշվում: Վերջին անգամ 1792թ. հատված փեննիից վաճառվել էր 1974թ. այդ ժամանակ այն գնել էին 105 հազ դոլարով: