Մեքսիկական հարսանյաց խանութի ցուցափեղկում մանեկենի փոխարեն դիակ է կանգնեցված (տեսանյութ)
Մեքսիկայի Չիհուահուա քաղաքի Little Pascuala կոչվող հարսանեկան իրերի վաճառքի խանութի ցուցափեղկում մանեկանի փոխարեն 75 տարվա վաղեմության դիակ է կանգնեցված, տեղեկացնում է «Օդի Սենթրալ»-ը:
Այս պատմությունը որքան էլ որ անահվանական թվա, ունի պարզ բացատրություն: Բանն այն է, որ քաղաքի բնակիչների հավաստմամբ` խանութի նախկին սեփականատերը 75 տարի առաջ չի ցանկացել թաղել իր միակ դստերը: Նա պարբերաբար խնամել է աղջկա դին և վրան հարսանեկան զգեստներ հագցրել:
Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ խանութի որոշ այցելուներ հանկարծ նկատել են, որ որ մանեկեններից մեկն անչափ նման է նախորդ տիրոջ դստերը: Մանեկենի դիմագծերը, հայացքը, ձեռքերը իսկապես անչափ նման են իսկական մարդուն:
Այսօր միլիոնավոր զբոսաշրջիկներ են ժամանում Չիհուահուա` այս ուշագրավ մանեկենը տեսնելու համար:
Այդուհանդերձ մի շարք փորձագետների կարծիքով` նման բան հնարավոր չէ, քանի որ մարդու դին հնարավոր չէ այդքան երկար այնպես պահել, որ դրա արտաքին տեսքն անթերի լինի: Փորձագենտների համոզմամբ` սա պարզապես առասպել է, որին քաղաքի բնակիչները հավատում են:









