Դա կատարյալ ապուշություն է. Դավիթ Հարությունյան

15:26 • 26.04.12

ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը «ապուշություն» է համարում «Ժողովուրդ» օրաթերթի այն լուրը, որի համաձայն, ինքը վերջին շրջանում համարվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի խորհրդականը:


«Դա ապուշություն է, ես նման ապուշություններ մեկնաբանելու ցանկություն չունեմ: Միայն դա կարող եմ ասել»,- ասաց Դավիթ Հարությունյանը:


Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը իր այսօրվա համարում հղում անելով իր լավատեղյակ աղբյուրներին գրել էր, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին վերջին շրջանում քաղաքական հարցերում խորհուրդներ է տալիս Դավիթ Հարությունյանը:


«Հայտնի է, որ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարությունյանը համարվում է ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի հավատարիմ պաշտոնյան: Իսկ Աբրահամյանն էլ իր հերթին հավատարիմ է ԲՀԿ առաջնորդ-խնամուն», գրել էր ժողովուրդ օրաթերթը: