Ֆեռարիի միակ մոտոցիկլը աճուրդի է հանվել
Բրիտանական «Բոնհեմս» աճուրդի տանը ապրիլի 29-ին վաճառքի կհանվի մարզական մեքենաներ արտադրող «Ֆերարի» ընկերության միակ մոտոցիկլը, տեղեկացնում է luxpresso.com կայքը:
Այս բացառիկ մոդելի հեղինակը բրիտանացի ինժեներ Դեյվիդ Քեյն է, ով մոտոցիկլը ստեղծելու համար ավելի քան 3 հազ ժամ է ծախսել:
275կմ/ժ առավելագույն արագությամբ սլանալու հնարավորությամբ օժտված մոտոցիկլի մեկնարկային գինը 160 հազ դոլար է սահմանվել:









