Նոր նախապայման Բաքվից. Գաբալայի կայանը չպետք է օգտագործվի Թուրքիայի դեմ

14:57 • 26.04.12

Ադրբեջանը կերկարաձգի Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) վարձակալության պայմանագիրը, եթե Մոսկվան երաշխավորի, որ կայանը չի օգտագործի Թուրքիայի դեմ.«Ռեգնում» գործակալությանն այդ մասին ասել է բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը:
 

Աղբյուրի խոսքերով` բոլոր հարցերն արդեն հստակեցվել են և միայն մի քանի չլուծված հարց կա, որոնց շուրջ կողմերը շարունակում են բանակցությունները: Նույն աղբյուրը տեղեկացրել է, որ կողմերը գրեթե համաձայնության են եկել պայմանագրի ժամկետը երկարաձգելու հարցում:
 

Ապրիլի 9-ին Բաքվում ՌԴ Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել էր, որ Գաբալայի կայանի շուրջ «նորմալ բանակցություններ են ընթանում և միայն մի քանի հարց է մնացել լուծելու»:

 

Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության պայմանագիրը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կնքվել է 2002 թ-ին և կավարտվի 2012-ի դեկտեմբերի 24-ին: Մոսկվան ցանկանում է վարձակալության ժամկետը երկարաձգել մինչև 2025 թ-ը:
 

Այս տարվա հունվարից Թուրքիայի Մալաթիահի մարզի Քյուրեջիկ գավառում` Իրանի, Վրաստանի և Հայաստանի սահմանի մոտակայքում, ԱՄՆ-ի և Եվրոպայի հակահրթիռային համակարգ էր տեղակայվել: Փորձագետները ենթադրում էին, որ Ռուսասատանը Գաբալայի կայանը կարող է օգտագոծել ընդդեմ Թուրքիայի: