Գերմանիայի նախագահը հետաձգել է իր այցն Ուկրաինա Տիմոշենկոյի շուրջ իրավիճակի պատճառով

13:21 • 26.04.12

Գերմանիայի նորընտիր նախագահ Յոախիմ Գաուկը կանցլեր Անգելա Մերկելի հետ խոհրդակցելուց հետո որոշել է հետաձգել է գալիք ամիս նախատեսած իր այցն Ուկրաինա, ի նշան բողոքի երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի նկատմամբ բանտում կիրառվող բռնությունների, գրում է The Jerusalem Post-ը:

 

Տիմոշենկոյի ազատզրկումից հետո Գերմանիան խստորեն քննադատել է Կիևին, ինչի հետևանքով 2 երկրների միջ հարաբերությունները լարվել են:

 

Ավելի վաղ գերմանացի բժիշկները Տիմոշենկոյին զննելուց հետո հայտարարել էին, որ նա ողնաշարային ճողվածք ունի և պետք է անհապաղ հոսպիտալացվի:

 

Գաուկի խոսնակի հաղորդմամբ` երկրի կառավարությունն անչափ մտահոգված է բանտում Տիմոշենկոյի նկատմամբ կիրառվող բռնությունների վերաբերյալ և առաջարկել է,որ վերջինս բուժում անցնի Գերմանաիյում: