«Ժառանգության» ուղղությամբ մեծածավալ ցեխարձակումները շարունակվում է. Արմեն Մարտիրոսյան
«Ժառանգության» ուղղությամբ մածածավալ ցեխարձակումներն առ այսօր շարունակվում են: Այսօր լրագողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր, թիվ 6 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված պատգամավորի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը: Սակայն նա նկատեց, որ որքան էլ զարմանալի է, դա իրենց համար ուրախալի է: «Որքան էլ զարմանալի լինի, ուրախալի է, քանի որ չկա փաստարկված խոսք, և մնում է հերյուրանքներ ու լուտանքներ հրապարակելը»,- ասաց նա և հավելեց, որ դրանով ցույց են տալիս, որ «ի դեմս «Ժառանգության» խոշոր մրցակից են տեսնում իրենց համար»:
«Հույս ունեմ, որ մեր քաղաքացիները կըմբռնեն և կհիշեն, ով էր «Ժառանգությունը» 5 տարիների ընթացում և ով որտեղ էր այս 5 տարիների ընթացքում»,-ասաց նա:
Նա հերյուրանք համարեց նաև թիվ 6 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված իր թեկնածության մասին հրապարակումները: «Իբրև թե ես գլխավոր դատախազի բարեկամն եմ, սանիկն եմ, ես իմ ձայները պետք է տամ Վահան Կարապետյանին: Ես հայտարարում եմ, որ Աղվան Հովսեփյանի հետ որևէ ազգակցական բարեկամանական, քավոր–սանիկական, խնամիական կապ չունեմ: Գնում են հաղթանակի, և «Ժառանգության» համար պաշտպանվելու է բոլոր ընտորղների ձայներն ամբողջ ծավալով»,-ասաց նա:
Արմեն Մարտիրոսյանը չմոռացավ հիշել «միասնական շտաբ կոչվածին» և հետաքրքրվեց, թե ինչ գործունեություն է այն իրականացնում: Նա հիշեցրեց, որ երեկ նույն շտաբի անդամ Հայ Հեղափոխական դաշնակցության անդամ Աղվան Վարդանյանը հայտարարել էր, որ բոլոր կոալիցիոն ուժերը ընտրակաշառք են բաժանում, ըստ այդմ էլ նա հարցրեց, թե այդ ամենին տեղյակ լինելու պարագայում ինչպես կարելի է հավատալ այդ կառույցի գործունեությանը:









