Հրապարակվել է աշխարհի ամենաթանկարժեք գրասենյակներով քաղաքների տասնյակը

11:46 • 26.04.12

Բրիտանական «Թայմս» թերթը հարապարակել է աշխարհի ամենաթանկարժեք գրասենյակներ ունեղող քաղաքների տասնյակը:

 

Ցուցակն ինչպես նախորդ տարի այնպես էլ այժմ գլխավորում է Հոնգկոնգը, որտեղ նախորդ տարվա համեմատ գրասենյակի վարձակալության գինն աճել է 28%-ով: Այստեղ 1քմ տարածք վարձակալելու համար անհրաժեշտ է 244 ԱՄՆ դոլար:

 

Լավագույն եռյակում տեղ են գտել Լոնդոնն ու Տոկիոն: Այս քաղաքներում գրասենյակային տարածքների 1քմ-ի արժեքը հասնում է համապատասխանաբար` 239 և 197 դոլարի:

 

Առաջատար տասնյակում տեղ են գտել հետևյալ քեղաքները` Մոսկվան` 148 դոլար, Պեկինը` 130 դոլար, Նյու Յորքը` 120, 7-Սիդնեյը` 119 դոլար, Ռիո դե Ժանեիրոն` 109 դոլար, Փարիզը` 106 դոլար և Ցյուրիխը` 98 դոլար: