Ամերիկացին Մաքդոնալդսի ուտեստներից կմախք է պատրաստել (տեսանյութ, լուսանկարներ)
Տեխասցի քանդակագործ Բեն Քեմբլը արագ սնունդ արտադրող Մաքդոնալդսի սննդի թափոնից յուրահատուկ քանդակ է ստեղծել, տեղեկացնում է «Օդիթի Սենթրալ»-ը:
Բենի հավաստմամբ` մարդաչափ կմախք ստեղծելու համար նրան անհրաժեշտ է եղել մոտ 200 դոլար արժողությամբ սնունդ: Հիմնականում օգտագործվել են ֆրի կարտոֆիլ և հացաբուլկեղեն:
Հեղինակի բնորոշմամբ` կմախքի գաղափարը հատուկ է ընտրված, որն անշուշտ ենթատեքստում բնորոշում է արագ սննդով հրապուրվածների «վախճանը»:










