Սումգայիթում զանգվածային թունավորում է տեղի ունեցել. 1 զոհ

13:41 • 26.04.12

Սումգայիթում` Թուրքիայի քաղաքացի Չենգիզ Թիսի կողմից վարձակալվող թղթի արտադրության գործարանում, քիմիական նյութից զանգվածային թունավորում է տեղի ունեցել, հայտնում է Trend գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության կայքում այսօր տեղադրված հաղորդագրությանը:


Քիմիական նյութից թունավորվել են վարձակալն ու գործարանի մոտ 10 աշխատակից: Նրանցից մեկը հիվանդանոց տեղափոխման ճանապարհին մահացել է, մի քանիսի վիճակը ծանր է: