Պայթյուն Համայում. կան տասնյակ զոհեր

12:33 • 26.04.12

Սիրիայի Համա քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել, կան բազմաթիվ վիրավորներ:
 

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, տեղական իշխանությունները հայտնել են, որ պայթյունը տեղի է ունեցել այն տանը, որտեղ զինյալ ընդդիմադիրները պայթուցիկներ են պատրաստել:
 

Սիրիական ընդդիմությունն իր հերթին պնդում է, որ պայթյունի պատճառը սիրիական զորքերի կողմից շենքի վրա գցված հրթիռն է, իսկ զոհերի թիվն անցնում է 70-ը:
 

Նրանք պնդում են, որ զոհվածների մեջ մեծ թիվ են կազմում կանայք և երեխաները:
 

Սակայն փլուզված շենքի արտաքին տեսքը վկայում է այն մասին, որ պայթյունը եղել է շենքի ներսում, քանի որ շենքի տանիքը չի վնասվել, ինչը հավակաբար տեղի ունեցած կլիներ, եթե այն հրթիռային հարձակման ենթարկված լիներ:
 

Ավելի վաղ Ֆրանսիան հայտարարել էր, որ ՄԱԿ-ի անվտնագության խորհուրդը արդեն պետք է լրջորեն մտածի Սիրիայում ռազմական միջամտություն իրականացնելու հարցում: