Հերման Գյորինգի եղբայրը բազմաթիվ հրեաների փրկած գաղտնի հերոս է
Նացիստական Գերմանիայի ակտիվ գաղափարախոսներից մեկի եղբայրը հայտնի է եղել իր հակաֆաշիստական քաղաքականությամբ, տեղեկացնում է vesti.ru կայքը:
Հերմանի եղբայրը` Ալբերտը համարվել է «Մեծ մարդասեր» և իր մասնակցել է դիմադրության մի շարք:
Օրերս եվրոպական մի շարք երկրներում հրատարակվել է պատմաբան Ուիլյամ Բուրքի հեղինակած «Հերմանի եղբայրը, ո՞վ էր Ալբերտ Գերինգը» գիրքը, որում տեղ են գտել Ալբերտ Գերինգի մասին բազմաթիվ նյութեր:
Բուրքը նշել է, որ 1940-ականներին Գերինգը փրկել է տասնյակ հրեաների, սակայն նրա սխրանքների մասին նրա հարազատ երկրում տեղեկացել են միայն 70 տարի անց: Այժմ գերմանացի ընթերցողները հնարավորություն ունեն առաջին անգամ ծանոթանալ Երկրորդ Համաշխարհային պատերազմի «գաղտնի հերոսի» հետ:
Ինչպես նշում է Բուրքը` Ալբերտն արտաքնապես շատ է տարբերվել եղբորից: Նրանց տարբերությունն այնքան մեծ է եղել, որ շատերը կասկածել են, որ Ալբերտն ու Հերմանը հարազատ եղբայրներ են:
Ալբերտի կատարած ամենամեծ ակցիան եղել է 1944թ.-ին, երբ նա Չեխիայի տարածքում գտնվող «Տերեզին» համակենտրոնացման ճամբարից հրեաների զանգվածային փախուստ է կազմակերպել:
Ալբերտ Գերինգը մահացել է 1966թ.-ին քաղցկեղից: Ուիլյամ Բուրքը լիահույս է, որ Գերինգ կրտսերի անունն ու համբավը գալիք սերունդների համար կվերականգնվի:









