Բաքվում գերմանացին «Եվրատեսիլի» դահլիճի շինհարապարակից վայր է ընկել

17:09 • 02.05.12

Բաքվում կառուցվող Baku Crystal Hall դահլիճի շինարարական աշխատանքների ժամանակ, գերմանական Alpine Bau Deutschland AG շինարարական ընկերության մենեջերը վայր է ընկել շենքի տանիքից, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

 

Տղամարդը թեև ողջ է մնացել, բայց նրա վիճակը բավական ծանր է գնահատվում:

 

Հիշեցնենք, որ դահլիճը կառուցվում է «Եվրատեսիլ 2012»-ի անցկացման համար և նախատեսված կլինի 25 հազ այցելուի համար: