Ընտրությունների արդյունքով չբավարարվելու դեպքում ԲՀԿ-ն կբարձրաձայնի
ԲՀԿ պատգամավոր, ներքին քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը վերահաստատում է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի քարոզչությունից առաջ արած հայտարարությունը, թե ԲՀԿ-ն ԱԺ ընտրություններից հետո ունենալու է 50+1 քվե:
«Քարոզարշավի ընթացքը կրկին վերահաստատում է այն համոզմունքը, որ ամենամեծ վստահությունն ունի ԲՀԿ-ն»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը համոզված է, որ ազատ և արդար ընտրություների դեպքում ԲՀԿ-ն կստանա առավելագույն քվե: «Ես հույս ունեմ, որ բոլոր քաղաքական ուժերը պատասխանատու կլինեն իրենց հայտարարություններում՝ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու, իսկ ազատ և արդար ընտրությունների արդյունքում ես վստահաբար պնդում եմ, որ ձայների առավելագույն քվեն ստանալու է ԲՀԿ-ն»,- ասաց նա:
Հակառակ պարագայում արդյո՞ք ԲՀԿ-ն դուրս կգա փողոց՝ վիճարկելու արդյունքները՝ Նաիրա Զոհրաբյանը հակադարձեց. «Եկեք Կիկոսի մահը եթեներով չտեղափոխենք քաղաքականություն: Եթե մեզ որևէ արդյունք չբավարարի, և եթե մենք տեսնենք որևէ ընտրակեղծիք, որևէ մեկը թող չկսակածի, որ ԲՀԿ-ն այդ ամենի մասին բարձրաձայնելու է թե՛ այստեղ, թե՛ միջազգային հարթակներում»,-ասաց նա:









