5-ամյա երեխան այրվածքներ է ստացել մոր հետ սոլարիում հաճախելուց հետո
ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նաթլի քաղաքի 44-ամյա բնակչուհի Պատրիսիա Կրենտսիլն իր 5-ամյա դստերը տարել է սոլարիում, ինչի հետևանքով երեխան բավական լուրջ այրվածքներ է ստացել, հաղորդում է Associated Press-ը:
Դպրոցի տնօրինությունը ոստիկանություն է դիմել այն բանից հետո, երբ երեխան բողոքել է ժամանակակից այրևայրուքի հետևանքով առաջացած խիստ ցավերից:
Այժմ Կրենտսիլը մեղադրվում է երեխայի առողջությանը վնասելու մեջ և 25 հազար դոլար գրավի դիմաց պայմանական ազատ է արձակվել:
Նյու Ջերսիի օրենսդրության համաձայն 14 տարեկանից ցածր անձանց արգելվում է հաճախել սոլարիում:









