Չինացի այլախոհ Չեն Գուանչենգը սպառնալիքների պատճառով լքել է Պեկինում ԱՄՆ դեսպանությունը

21:21 • 02.05.12

Չինացի այլախոհ Չեն Գուանչենգը հայտնել է, որ լքել է Պեկինում ԱՄՆ դեսպանությունը, քանի որ մտավախություններ ունի իր կնոջ և երեխաների անվտանգության վերաբերյալ, հաղորդում է BBC գործակալությունը:


Նրա ընկերներից մեկը, փոխանցելով չինացի կույր այլախոհ-իրավապաշտպանի խոսքերը, հայտարարել է, որ Գուանչենգի ընտանիքին ամիսներ շարունակ հետապնդած հատուկ ծառայությունների գործակալները սպառնացել են ծեծել իր կնոջն ու երկու երեխաներին:


Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ Գուանչենգը դեսպանատունը լքել է կամավոր` անվտանգության երաշխիքներ ստանալով:


Իրավապաշտպանը 6 օր ԱՄՆ դեսպանատանն է անցկացրել անցյալ շաբաթ տնային կալանքից փոխուստի դիմելուց հետո:
Վերջին շաբաթվա ընթացքում նրա փախուստին աջակցած մի քանի մարդ ձերբակալվել կամ անհայտացել են: Գուանչենգի զինակիցներից մեկը` Չեն Հու Ցզյան, կանչվել է հարցաքննության, ապա ձերբակալվել է: