Եգիպտոսում բախումների զոհերի թիվը հասել է 19-ի. ոստիկաններն փորձում են դադարեցնել անկարգությունները (տեսանյութ)

16:58 • 02.05.12

Կահիրեի կենտրոնում անկարգությունները ճնշելու նպատակով` այնտեղ են գտնվում Եգիպտոսի անվտանգության ուժերի ստորաբաժանումները, հայտնում է Եգիպտոսի պետական հեռուստաընկերությունը:

 

The Guardian-ի համաձայն` Կահիրեի Աբբասիա հրապարակում` Պաշտպանության նախարարության մոտ անցկացվող անկարգությունների զոհերի թիվը հասել է 19-ի:


Անկարգությունները սկսվել են այսօր առավոտյան, երբ անհայտ անձանց մի խումբ հարձակում էր գործել հրապարակում անժամկետ բողոքի ակցիայի մասնակիցների վրա: Նրանք քարեր ու դյուրավառ հեղուկով շշեր էին նետել ցուցարարների ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել էր 5 մարդ: Դրանից հետո

 

Վերջին օրերին Աբբասիա շրջանը շարունակում է մնալ նախագահական մրցապայքարից հեռացված իսլամիստ Հազեմ Սալահ Աբու Իսմայիլի կողմնակիցների ու անհայտ երիտասարդների միջև անկարգությունների էպիկենտրոնը:


Ցուցարարների հիմնական պահանջը զինվորական իշխանության փոխանցումն է քաղաքացիականին, ինչպես նաև Նախագահական ընտրությունների հարցերով հանձնաժողովի հրաժարականը: