Զինվորականները պատրաստ են իշխանությունը Եգիպտոսի նոր նախագահին փոխանցել մայիսի 24-ին

20:01 • 02.05.12

Եգիպտոսի զինվորական իշխանությունները պատրաստ են իշխանությունը փոխանցել ընտրված նախագահին մայիսի 24-ին՝ երկրի նախագահի ընտրությունների առաջին փուլից հետո: «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալության հաղորդմամբ, նման հայտարարություն է արել երկրի ԶՈՒ գերագույն խորհրդի անդամ Սամի Աննանը:


«Մենք դիտարկում ենք մայիսի 24-ին իշխանությունը ընտրյալ նախագահին փոխանցելու տարբերակը», - նշել է նա:


Եգիպտոսում նախագահական ընտրությունների առաջին փուլը նախատեսված է մայիսի 23-24-ը: Նախագահի պաշտոնի համար կպայքարի 13 թեկնածու: