Նիժեգորոդսկի հրաձգարանում պայթյուն է որոտացել. 4 զոհ

17:49 • 02.05.12

ՌԴ Նիժեգորոդսկի շրջանում, «Մուլինո» ռազմական հրաձգարանում ռազմամթերք է պայթել: Որոտացած պայթյունի հետևանքով 4 զինծառայող զոհվել է, ևս մի քանիսը վնասվածք են ստացել, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

 

«Նախնական տվյալներով` պայթունը որոտացել է հրաձգարանում ընթացող աշխատանքների ժամանակ»,- հայտարարել են քաղաքային իշխանությունները

 

Նշվում է, որ այս տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել: