Greenpeace-ի ակտիվիստը պարապլանով մտել է ֆրանսիական ԱԷԿ-ի տարածք
Greenpeace-ի ակտիվիստը մտել է Ֆրանսիայի հարավ-արևելքի Բուգե ատոմակայանի տարածք, որպեսզի ցույց տա, թե ֆրանսիական միջուկային էներգիայի օբյեկտները պատշաճ կերպով չեն պաշտպանված:
Պնապահպանը պարապլանով սավառնել է ԱԷԿ-ի վրայով, ծխանռնակ է գցել և ապա վայրէջք է կատարել ԱԷԿ-ի տարածքում, որտեղ նրան ձերբակալել է ոստիկանությունը: ԱԷԿ-ի ղեկավարությունը հաղորդել է, որ նրա գործողությունները օբյեկտի համար վտանգ չեն առաջացրել:
Greenpeace-ը հայտարարել է, որ տվյալ ակցիան ուղղված էր Ֆրանսիայի նախագահի թեկնածուներ Նիկոլա Սարկոզիին և Ֆրանսուա Օլանդին, ովքեր հերքում են միջուկային էներգետիկայից բխող վտանգների հնարավորությունը:
Ֆրանսիան աշխարհում միջուկային էներգետիկայի ոլորտում ամենաառաջատար դիրքերում է գտնվում:









