Լատվիայի հատուկ ծառայություններն անհանգստացած են երկրի բնակիչների իսլամացմամբ
Դեռևս լատվիական իսլամական համայնքը ծայրահեղականացման միտումներ չի արտահայտում, սակայն այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ տեղաբնակների իսլամ կրոնափոխությամբ կտրուկ ավելանում է էքստրիմիզմի սպառնալիքը, հաղորդում է Delfi.lv պարբերականը` հղում կատարելով Լատվիայի անվտանգության ոստիկանությանը (ԱՈ):
ԱՈ-ն ուսումնասիրում է լատվիական իսլամական միջավայրը, ինչպես նաև հետևում է միգրացիոն ընթացքներին: Ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում Լատվիայում իսլամադավանների կտրուկ աճ չի գրանցվի: Սակայն կան լատիշական և ռուսական ծագմամբ բնակիչներ, ովքեր իսլամ են ընդունում, և դրանց թիվն ամեն տարի աճում է: Առանձին պրոզելիտներ մեկնում են այլ երկրներ` իսլամ ուսումնասիրելու:









